2024 թվականը վճռորոշ է լինելու Ուկրաինայի հակամարտության հարցում. Երմակ

2024 թվականը վճռորոշ է լինելու Ուկրաինայի հակամարտության հարցում. Երմակ

Հաջորդ տարին վճռորոշ է լինելու ուկրաինական հակամարտությունում, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտում (Ռուսաստանի Դաշնությունում ճանաչված որպես անցանկալի):

«Պատերազմը  մոտենում է շրջադարձային կետի», – ասել է նա՝ կոչ անելով ԱՄՆ-ին խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և մեծացնել ռազմական օգնությունը Կիևին, այդ թվում՝ ուժեղացնել հակաօդայինպաշտպանությունը։

Ինչպես պնդում էր Երմակը, իբր ներկայումս ուկրաինական զինված ուժերի հակահարձակումն առաջ է ընթանում, իսկ երկրի հարավում Ուկրաինայի զինված ուժերն արդեն տեղ են գտել Դնեպրի ձախ ափին, որը մինչև վերջերս ամբողջությամբ վերահսկվում էր Ռուսական ուժերի կողմից։

Նա նաև նշել է, որ Ուկրաինային սպասվում է ծանր ձմեռ՝ այս առումով նշելով, որ Կիևին «հենց հիմա զենք է պետք», հատկապես ՀՕՊ համակարգերում։ Միևնույն ժամանակ գրասենյակի ղեկավարը շտապել էհավաստիացնել, որ ուկրաինական իշխանությունները «ի վիճակի են հաշիվ տալ Արևմուտքից ստացված զենքի յուրաքանչյուր միավորի համար»։

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավար Անտոնի Բլինկենը և Անդրեյ Երմակը Վաշինգտոնում քննարկել են «ռազմաճակատի վերջին զարգացումները և ձմռան նախապատրաստությունը, ներառյալ հակաօդային պաշտպանության կարողությունների շարունակական ապահովումը և ռուսական հրթիռների դեմ Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքի ամրապնդումը, ինչպես նաև անօդաչուների հարձակումները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում