Սի Ծինփինը Բայդենի հրավերով մեկնել է ԱՄՆ

Սի Ծինփինը Բայդենի հրավերով մեկնել է ԱՄՆ

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը այսօր երեկոյան Պեկինից մեկնել է ԱՄՆ։ Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը։

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հրավերով Սի Ծինփինը կմասնակցի Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպմանը Սան Ֆրանցիսկոյում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առաջնորդների 30-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Սան Ֆրանցիսկոյում APEC-ի ֆինանսների նախարարների հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել էր, որ Չինաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հեշտ չի լինի։ Նա նշել էր ,որ այնուամենայնիվ, հույս կա, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովը ԱՄՆ-Չինաստան համագործակցությունը ճիշտ ուղու վրա կդնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում