Գրիգորյանը համագործակցության հարցեր է քննարկել ԵՄ ներկայացուցիչների հետ
14/11/2023 18:57
Նմանատիպ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հետագա հնարավոր համագործակցության հարցեր է քննարկել Խաղաղության, գործընկերության և ճգնաժամային կառավարման տնօրինության ղեկավար Ժիլ Ռոստենի հետ։ Այս մասին Գրիգորյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Գրիգորյանը նշել է, որ այսօր ընդունել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության միջանկյալ ռազմավարական գնահատման փաստահավաք առաքելությանը, որը գլխավորել է Ռոստենը։
«Բարձր եմ գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքը և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ցուցաբերել աջակցություն առաքելության աշխատանքներին: Զրուցակցիս հետ բարձր ենք գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերային հարաբերությունները և քննարկել հետագա հնարավոր համագործակցության ուղիները»,– ընդգծել է Արմեն Գրիգորյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում