Հայաստանին զինելը կարող է տարածաշրջանում իրավիճակը կրկին սրել

Հայաստանին զինելը կարող է տարածաշրջանում իրավիճակը կրկին սրել

Թեև տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար բարենպաստ հնարավորություն կա, սակայն որոշ պետությունների կողմից Հայաստանի զինումը տարածաշրջանում իրավիճակը կրկին սրելու նպատակով անընդունելի է։ Այս մասին, տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

«Թեև բարենպաստ հնարավորություն կա տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար, սակայն որոշ պետությունների կողմից անընդունելի է Հայաստանին զինելը՝ տարածաշրջանում իրավիճակը կրկին սրելու նպատակով, նման հանգամանքները կարող են կրկին հանգեցնել պատերազմի բռնկման», – ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Կաուման իր հերթին նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն կարող է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ձևավորման գործընթացին և իր դիրքորոշումն է հայտնել տարածաշրջանի ապագա անվտանգության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այսօր APM Terminals Poti ընկերությունը հաստատել էր Վրաստանի տարածքով Հայաստան ֆրանսիական «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի տարանցումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում