Ադրբեջանը Իսրայելից ձեռք կբերի 1,2 մլրդ դոլարի ՀՕՊ համակարգեր

Ադրբեջանը Իսրայելից ձեռք կբերի 1,2 մլրդ դոլարի ՀՕՊ համակարգեր

Ադրբեջանը 1,2 մլրդ դոլարի գործարքի շրջանակներում Իսրայելից ձեռք կբերի Barak MX հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Defence Industry Europe–ին։

Նշվում է, որ այդ ՀՕՊ համակարգերը նախատեսված են օդային սպառնալիքներից (ինչպիսիք են ավիացիան և հրթիռները) պաշտպանվելու համար:

Պարբերականի տվյալներով՝ ավելի վաղ Israel Aerospace Industries (IAI) ընկերությունը ցուցադրել էր Barak MX–ի հնարավորություններն Ադրբեջանում, փորձարկումները ներառում էին այդ համակարգի տարբերակների կալանիչների բազմակի արձակում:

Barak MX–ը մոդուլային շարժական ՀՕՊ համակարգ է, որն ունակ է պաշտպանել տարատեսակ հրթիռներից, ինչպես նաև այնպիսի օդային օբյեկտներից, ինչպիսիք են ինքնաթիռները, ուղղաթիռները և անօդաչու թռչող սարքերը: Համակարգը ներառում է տարբեր հեռահարության մինչև 35 կմ, մինչև 70 կմ և մինչև 150 կմ երեք տեսակի հրթիռոսիչներ: Barak MX–ը կարող է տեղադրվել նավի հարթակների վրա:

Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) գնահատականներով՝ 2018–2022 թթ. Ադրբեջանը եղել է Իսրայելից զենք ներկրող առանցքային ընկերություններից մեկը (Ադրբեջանի մասնաբաժինն իսրայելական սպառազինության արտահանման մեջ կազմում է 9,1%)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում