Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերն այսօր քննարկվել են Լոնդոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ-ՄԹ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընի, խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը, անդրադարձ է կատարել Գրանադայի հայտարարության մեջ արձանագրված սկզբունքներին:

«Ներկաների կողմից ընդգծվել է աշխարհի տարբեր անկյուններում առկա հակամարտությունների ֆոնին Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրությունը պահպանելու կարևորությունը»,- նշված է հաղորդագրությունում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Խոսվել է երկկողմ քաղաքական երկխոսության խորացման դինամիկայի մասին, կարևորվել է նախօրեին ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում