Անկարան ՄՔԴ հայց է ներկայացրել ընդդեմ Նեթանյահուի
Նմանատիպ
Անկարան Միջազգային քրեական դատարանում հայց է ներկայացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ՝ նրան մեղադրելով Գազայի հատվածում ցեղասպանության մեջ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության փաստաբան Մեթին Քուլունքը։
«Այսօր, ներկայացնելով Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների խիղճը, մենք հայց ենք ներկայացրել Հաագայի Միջազգային քրեական դատարան՝ ընդդեմ 21-րդ դարի Հիտլերի՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի, ով պետք է դատարանի առաջ կանգնի Գազայի հատվածում իրականացրած ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված բոլոր հանցագործությունների համար»,- գրել է փաստաբանը։
Փաստաբանը հրապարակել է հայցի առաջին էջը և պարզաբանել, որ այն երկու գործընկերների հետ ներկայացրել է Թուրքիայի արդարադատության նախարարության միջոցով, որն էլ 23 էջանոց փաստաթուղթը կուղարկի ՄՔԴ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում