Լիբանանի հետ պատերազմից խուսափել հնարավոր չի լինի. Իսրայելի ռազմական հրամանատարություն

Լիբանանի հետ պատերազմից խուսափել հնարավոր չի լինի. Իսրայելի ռազմական հրամանատարություն

Իսրայելի ռազմական հրամանատարությունը վարչապետ Բենիամին Նեթանյահուին տեղեկացրել է, որ հնարավոր չի լինի խուսափել Լիբանանի հետ պատերազմից։ Այս մասին   հայտնում է Asharq Al-Awsat-ը։

Քաղաքական աղբյուրները նշում են, որ Իրանի կողմից հովանավորվող լիբանանյան Հեզբոլլահի հետ բախումից խուսափելու հնարավորություններ գրեթե չկան։ Շիական շարժման դեմ կանխարգելիչ հարվածը պետք է այնքան հզոր լինի, որ ստիպի Հեզբոլլահին հրաժարվել Իսրայելի տարածքի վրա հարձակումներից:

Վերջին օրերին «Հեզբոլլահը» մեծացրել է իր հարվածների շառավիղը դեպի Իսրայելի տարածք՝ հասնելով Աքքա, Նահարիա և Հայֆայի արվարձաններ և արևմտյան Գալիլեա: Հետազոտող Թալ Լև Ռամը գրում է, որ իսրայելական ռազմական հրամանատարները երկընտրանքի առաջ են կանգնած լիբանանյան Հեզբոլլահի դեմ երկրորդ ճակատ բացելու հարցում, ինչը կազդի Գազայում որոշումների կայացման վրա։

Միաժամանակ նա նշում է, որ Իսրայելն այլևս չի կարող իրեն թույլ տալ «Հըզբոլլահի» հետ առճակատման մեջ հանդես գալ պաշտպանվող կողմի դիրքերից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում