ԱՄՆ դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է արել

ԱՄՆ դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է արել

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը միացել է Տավուշի մարզում ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը։ Այս մասին տեղեկանում ենք առաքելության X-ի էջից։

Այցն, ըստ գրառման, կայացել է Իջևանի գրասենյակի աջակցությամբ։

ԵՄ դիտորդական առաքելությունը տեղակայումից ի վեր 1000-ից ավելի պարեկություն են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին։

Առաքելությունն իր լիարժեք գործառույթներն իրականացնում է 6՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունու, Իջևանի ու Եղեգնաձորի գրասենյակներից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում