Արևմուտքը գազանի պես կառչել է Հայաստանից, որպեսզի պոկի Ռուսաստանից

Արևմուտքը գազանի պես կառչել է Հայաստանից, որպեսզի պոկի Ռուսաստանից

Արևմուտքի ծրագրերն Ուկրաինայում ձախողվեցին, և նա գազանի պես կառչեց Հայաստանից, որպեսզի պոկի այն Ռուսաստանից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան հայկական ղեկավարության վերջին քայլերը դիտարկում է որպես ստրկացման միևնույն շղթայի օղակներ։ Զախարովան հստակեցրել է, որ խոսքը վերաբերում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցությունից հրաժարվելուն, այսպես կոչված եվրաինտեգրման վերաբերյալ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի բացահայտումներին, հանրապետությանը արևմտյան սպառազինությունների մատակարարումների ընդլայնմանը, Կիևի ռեժիմի հետ «Երևանի հանկարծակի բարեկամությանը»:

«Հայաստանն ու Ռուսաստանն ինքնիշխան պետություններ են, նրանց միջև բոլոր պայմանագրերը կնքվել են կամավոր կերպով և կոնկրետ արդյունք են տալիս»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ ոչ թե Հայաստանն է շրջադարձ կատարելու ցանկություն դրսևորում, այլ նրան դա պարտադրում են քաղաքական գործիքակազմի և հայ ժողովրդին խորթ շահեր պաշտպանող մարդկանց միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում