Իսրայելը պայթեցրել է Գազայի խորհրդարանի շենքը
Նմանատիպ
Իսրայելցի զինվորականները պայթեցրել են Գազայի խորհրդարանի շենքը: Տեղեկությունը հայտնում է «Haaretz»–ը։
Ավելի վաղ «Times of Israel»–ը գրել էր, որ իսրայելցի զինվորականները գրավել են խորհրդարանը և խմբով լուսանկարվել ամբիոնում:
Թերթը նշել էր, որ նախկինում այդ շենքում էին անցկացվում Գազայի խորհրդարանի նիստերը, բայց վերջին տարիներին այն չէր գործում։
Հիշեցնենք՝ շարունակվում է հոկբեմբերի 7-ից սկսած իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։ Երկու կողմերն էլ ունեն երեք հազարից ավել զոհեր ու մոտ տաս հազարից ավել վիրավորներ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում