Ֆրանսիան ողջունել է ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
Նմանատիպ
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ–ի X սոցիալական ցանցի էջում հրապարակված հայտարարության մեջ:
Франция приветствует официальное присоединение #Армения к Международному уголовному суду (@CourPenaleInt) в качестве его 124-го члена.
🔎Дополнительная информация о МУС : https://t.co/JvJWucs6iT
👇 https://t.co/ptd0FWgvAe— Дипломатия Франции – МИД Франции 🇫🇷🇪🇺 (@francediplo_RU) November 16, 2023
«Այսպիսով, Հայաստանը դառնում է ՄՔԴ կանոնադրության 124-րդ մասնակից պետությունը»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ պատճառաբանելով, որ այդ դեպքում Երևանը կարող է դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021-22 թթ. ՀՀ տարածք ներխուժումների ընթացքում)։
Հետևեք մեզ նաև Telegram-ում