ԱՄՆ-ն լրացուցիչ Patriot համակարգեր է տեղակայել Մերձավոր Արևելքում. Պենտագոն

ԱՄՆ-ն լրացուցիչ Patriot համակարգեր է տեղակայել Մերձավոր Արևելքում. Պենտագոն

ԱՄՆ-ն լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համակարգեր է տեղակայել են Մերձավոր Արևելքում, մինչդեռ THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերը դեռ չեն մատակարարվել տարածաշրջան։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։

«Patriot մարտկոցներն արդեն տեղում են և լիովին պատրաստ են, ինչ վերաբերում է THAAD մարտկոցին, այն ճանապարհին է», – մանրամասնել է Սինգհը:

Հոկտեմբերի վերջին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ հրամայել է լրացուցիչ Patriot և THAAD մարտկոցներ տեղակայել Մերձավոր Արևելքում՝ տարածաշրջանում ամերիկյան ուժերի պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Վերջին տվյալներով՝ հոկտեմբերի 17-ից Սիրիայում և Իրաքում ամերիկյան զորքերի կողմից վերահսկվող ռազմաբազաները ենթարկվել են 58 հարձակման։

Հետևեք մեզ նաև Telegram-ում