ԱՄՆ-ն և ԵՄ-ն Գազայում խաղաղապահ ուժերի տեղակայման ծրագիր են մշակում
Նմանատիպ
ԱՄՆ-ն և նրա եվրոպացի դաշնակիցները պատերազմի ավարտից հետո Գազայի հատվածում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման ծրագիր են առաջ տանում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին։
ԶԼՄ-ների աղբյուրների տվյալներով` ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներն ընդունում են Գազայի հատվածում նման գործողության անցկացման հնարավորության վերաբերյալ էական խնդիրների առկայությունը: Նրանք նաև հասկանում են, որ Իսրայելը թերահավատորեն է վերաբերվում այդպիսի ծրագրին։ Սակայն, նրանց խոսքով, նույնիսկ այդ գաղափարի քննարկումը կարող է Իսրայելի ղեկավարությանը դրդել շուտափույթ ավարտել ռազմական արշավը։
Նշվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընթացող քննարկումները նախնական բնույթ են կրում: Ամերիկյան և եվրոպական պաշտոնյաների կողմից դիտարկվող տարբերակներից մեկը ենթադրում է զինադադարի պայմանների կատարման վերահսկման մարմնի դերի ընդլայնում. այն ստեղծվել է 1949 թվականին` 1948 թվականի պատերազմից հետո պաղեստինցի արաբների և Իսրայելի միջև զինադադարի համաձայնագրերի իրականացմանը նպաստելու համար։
Որպես նմուշ նախատեսվում է օգտագործել ՄԱԿ-ի համանման կառույցներն ամբողջ աշխարհում, մասնավորապես միջազգային ուժերի տեղակայումը Հաիթիում կամ Սոմալիում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում