ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային «մոտենում է ավարտին»
Նմանատիպ
ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային «մոտենում է ավարտին» Կոնգրեսի կողմից ֆինանսավորման բացակայության պատճառով։ Այս մասին պաշտոնապես զգուշացնում է Սպիտակ տունը, գրում է բրիտանական The Independent-ը։
ԱՄՆ-ը կարող է շատ շուտով կորցնել ուկրաինական բանակին անհրաժեշտ զենք ու զինամթերք տրամադրելու հնարավորությունը, եթե Կոնգրեսը չընդունի հոկտեմբերին Ջո Բայդենի առաջարկած լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը։
Այս պահին մեկ ամսից քիչ է անցել այն պահից, երբ Բայդենը միջոցներ է խնդրել Ուկրաինային և Իսրայելին օգնելու համար, սակայն Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը չի արձագանքել նրա խնդրանքին։ Կոնգրեսականների մեծ մասը դեմ է հակամարտությունների հետագա ֆինանսավորմանը, հատկապես ուկրաինական: Եվ ինչպես ցույց են տալիս նրանց վերջին որոշումները, նրանք մտադիր չեն հետ կանգնել իրենց դիրքորոշումից։ Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց կառավարությանը ֆինանսավորելուն՝ առանց Ուկրաինայի և Իսրայելի օգնության:
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Քիրբիի խոսքով՝ Կոնգրեսի գործողությունների բացակայությունն արդեն իսկ ստիպում է կառավարությանը «խստորեն սահմանափակել» վերջին ամիսներին Կիևին տրամադրված փաթեթները։ Ուկրաինային օգնելու համար նախկինում հատկացված միջոցները սպառվում են, իսկ Կոնգրեսը նոր միջոցներ չի տրամադրում:
Ինչպես նշում է ինքը՝ Քիրբին, ամերիկյան օգնությունը «մոտենում է իր ավարտին»։
Նա ասել է, որ «Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու ԱՄՆ կարողությունն ավելի ու ավելի է վտանգված»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում