Ֆրանսիան զգուշացում է արել Իրանին

Ֆրանսիան զգուշացում է արել Իրանին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան ասել է, որ զգուշացրել է իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին, որ Իրանը ավելի մեծ պատասխանատվություն կկրի, եթե Գազայի հակամարտությունը տարածվի ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։

Նշվում է, որ Ժնևում իրանական դիվանագիտության ղեկավարի հետ հանդիպումը «նախազգուշացման բնույթ էր կրում: Մենք իրանցիներին հասկացրել ենք, որ Գազայում հակամարտության ընդլայնումը ոչ մեկին ոչ մի օգուտ չի բերի, և Իրանը զգալի պատասխանատվություն է կրելու»։

Այս հանդիպումը հնարավոր է դարձել Փարիզի նախաձեռնությամբ՝ կանխելու Իսրայելի և Իրանի կողմից աջակցվող շիական Հեզբոլլահի միջև հետագա սրացումն ու լարվածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում