Հայաստանը ՄՔԴ-ի լիիրավ անդամ կդառնա 2024թ․-ից
17/11/2023 17:56
Նմանատիպ
Հայաստանը պաշտոնապես հանձնել է Հռոմի կանոնադրության վավերացումը հաստատող փաստաթղթերը և Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) լիիրավ անդամ կդառնա 2024 թվականի փետրվարի 1-ին: Այս մասին ասվում է Միջազգային քրեական դատարանի տարածած հայտարարության մեջ։
«Հայաստանը դառնալու է 124-րդ մասնակից պետությունը և 19-րդը արևելաեվրոպական երկրներից»,- նշված է տեքստում։
Բացի այդ, ՄՔԴ-ից տեղեկացրել են, որ հայկական կողմը փաստաթղթեր է փոխանցել, որոնք հաստատում են, որ Հայաստանը հետին թվով ընդունում է դատարանի իրավասությունը՝ սկսած 2021 թվականի մայիսի 10-ից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում