ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը

ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վստահեցնում է` Հայաստանում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը։ Տեղեկությունը հայտնում է ՄՊՀ մամուլի ծառայությունը։

«Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջազգային բորսաներում արձանագրվել է բենզինի գների բարձրացում: Հաշվի առնելով ՀՀ տնտեսավարողների լոգիստիկ ծախսերը և հարկերը՝ ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը»,– ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ հանձնաժողովը հետևում է, որպեսզի բենզինի շուկայում գների չհիմնավորված տատանումներ տեղի չունենան։

Այն, որ ԵԱՏՄ անդամ այլ երկրների համեմատ Հայաստանում բենզինի իրացման գներն ավելի բարձր են, ապա պետք է հաշվի առնել, որ այնտեղ (երկրներն ունեն բենզինի սեփական պաշարներ), կիրառվում են ներքին շուկայի սուբսիդավորման մեխանիզմներ։

Միաժամանակ հանձնաժողովը մշտական կապի մեջ է տնտեսավարողների հետ՝ նրանցից ստանալով օպերատիվ տեղեկություն: Հարկ է նշել, որ գների բարձրացմանը զուգահեռ տնտեսավարողները նվազեցրել են իրենց շահույթը՝ նպատակ ունենալով ստեղծված պայմաններում հնարավորինս մեղմել գների ավելացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում