Թուրքիան կթարմացի սպառազինությունը նոր սերնդի կործանիչներով

Թուրքիան կթարմացի սպառազինությունը նոր սերնդի կործանիչներով

Նոյեմբերի 16-ին Թուրքիայի խորհրդարանի բյուջետային պլանավորման հանձնաժողովում մեկնարկել են  2024 թվականի բյուջեի շրջանակներում Թուրքիայի պաշտպանության նախարարության բյուջեի վերաբերյալ քննարկումները:

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը քննարկումների ընթացքում խոսել է երկրի ռազմաօդային սպառազինությունը համալրելու մտադրության մասին:

Գյուլերը մասնավորապես նշել է, որ Թուրքիան Անգլիայի, Իսպանիայի և Գերմանիայի հետ բանակցում է «Eurofighter Typhoon» կործանիչների գնման շուրջ:

«Eurofighter-ի հետ կապված աշխատանքներ ենք տանում: Մենք ցանկանում ենք գնել Eurofighter: Շատ արդյունավետ ինքնաթիռ է: Այդ ինքնաթիռներն առնչվում են Անգլիայի, Գերմանիայի և Իսպանիայի հետ: Թե՛ Անգլիան և թե՛ Իսպանիան ասել են «այո», հիմա նրանք աշխատում են Գերմանիային համոզելու ուղղությամբ»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում