Երևանում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը
18/11/2023 13:42
Նմանատիպ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ նոյեմբերի 18-ին մեկնարկել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Համաժողովն անցկացվում է «ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերներին արձագանքելու հարցում» խորագրի ներքո։
Նշենք, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն մասնակցում նիստին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ազգային ժողովից հայտնել էին, որ Հայաստանում կհյուրընկալվեն կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավորներ:
Կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում