Սուդանում բռնկված հակամարտությունը սպառնում է տարածվել՝ ընդգրկելով այլ գոտիներ

Սուդանում բռնկված հակամարտությունը սպառնում է տարածվել՝ ընդգրկելով այլ գոտիներ

ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ Սուդանում հակամարտությունը, որն արդեն մի քանի ամսվա ընթացքում խլել է հազարավոր կյանքեր և 7 միլիոն մարդ տեղահանել, տարածվում է նոր շրջաններ։ Այս մասին հայտնում է Asharq Al-Awsat-ը։

Համաշխարհային կազմակերպությունը նշել է, որ Սուդանի ճգնաժամը հանգեցրել է ազգամիջյան բռնությունների և կանանց վրա հարձակումների։ Աֆրիկայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, գանացի դիվանագետ Մարթա Ամա Ակյա Պոբին մտահոգություն է հայտնել Սուդանում ճգնաժամի վատթարացման կապակցությամբ.

«Սուդանը կանգնած է մարդասիրական իրավիճակի վատթարացման և մարդու իրավունքների աղետալի ճգնաժամի վտանգի առաջ»: Միևնույն ժամանակ ավելանում են զոհերի թիվը և հակամարտության շրջանները։

«Պայքարը ընդլայնվել է դեպի նոր շրջաններ՝ Գեզիրա, Սպիտակ Նեղոս և Արևմտյան Կորդոֆան՝ վտանգի տակ դնելով խաղաղ բնակիչներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում