Երևան կժամանի ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը
20/11/2023 13:16
Նմանատիպ
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին տարածաշրջանային այցերի շրջանայում նոյեմբերի 20-ին կժամանի Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը։
Դոքերթին մեկնելու է նաև Վրաստան և Ադրբեջան։
Այցը նպատակ ունի ընդգծել աջակցության և համագործակցության ակտիվացումը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում