ՌԴ-ն շահագրգռված է սահմանակից երկրներում ռուսերենի խորացմամբ
21/11/2023 21:42
Նմանատիպ
Ռուսաստանը շահագրգռված է առաջին հերթին իրեն սահմանակից երկրներում ռուսաց լեզվի իմացության խորացմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք շահագրգռված ենք ռուսերենի «դիրքերի ամրապնդմամբ»՝ առաջին հերթին Ռուսաստանին սահմանակից երկրներում, ինչպես նաև ռուսերենով կրթական ծրագրերի ընդլայնմամբ, որոնք աշխատանքային միգրանտների համար են նախատեսված»,- ասել է Լավրովը։
Նա կարևորել է նաև հարևան երկրների հետ հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում