Որքա՞ն մոտ է մեծ պատերազմը. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը
Նմանատիպ
Times.am-ը ձեր ուշադրությունն է հրավիրում այսօրվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ լրահոսին։
Լավրովը զգուշացրել է մոտալուտ մեծ պատերազմի մասին
Արևմտյան քաղաքական գործիչները մեծ հակամարտություն են հրահրում Մերձավոր Արևելքում։ Այս մասին ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Գիտելիքների հասարակության» մարաթոնում՝ «Ռուսաստան» միջազգային ցուցահանդեսի և ֆորումի շրջանակներում:
«Այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես են անգլո-սաքսոնները բառացիորեն մղում Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի եզրին», – ասել է նա:
Ըստ Լավրովի՝ նման բան կարելի է տեսնել Ուկրաինայում, և նման քաղաքականության արդյունքը նույնն է՝ պետականության կորուստ կամ թուլացում։
Ֆրանսիան խախտում է կայունությունը Հարավային Կովկասում. Ալիև
Ֆրանսիան խախտում է կայունությունը ոչ միայն իր նախկին և ներկա գաղութներում, այլև Հարավային Կովկասում, որտեղ աջակցում է անջատողական միտումներին և անջատողականներին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Ապագաղութացում. կանանց ուժեղացում և զարգացում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում: Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ֆրանսիան վարում է ռազմատենչ քաղաքականություն, զինում է Հայաստանին, խրախուսում է ռևանշիստական ուժերին Հայաստանում և հող է նախապատրաստում մեր տարածաշրջանում նոր պատերազմներ սանձազերծելու համար»։
Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. ՀԱՊԿ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդական առաքելություն Հայաստան ուղարկելու և այլ գործնական միջոցառումների վերաբերյալ որոշման նախագծի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Այս մասին ասվում է ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությունում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախաշեմին հայկական կողմն առաջարկել է հետ կանչել հայտարարության նախագիծը քննարկումից։ Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու և այլ գործնական միջոցառումներ իրականացնելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»,- ասված է մեկնաբանության մեջ։
Երևանը Բաքվին ուղարկել է խաղաղության համաձայնագրի իր առաջարկները
Հայաստանը Ադրբեջանին է ուղարկել խաղաղության պայմանագրի վեցերորդ տարբերակը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։
«Նոյեմբերի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունից հետո Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար դիվանագիտական ջանքերի ակտիվացման մասին, հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել համաձայնագրի վեցերորդ առաջարկը»,-այս մասին ասվում է X սոցիալական ցանցում (նախկին Twitter) տարածած հաղորդագրությունում։
Միաժամանակ ընդգծվել է, որ Երևանը հավատարիմ է մնում Բաքվի հետ նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի կնքմանն ու ստորագրմանը։
Բաքուն պատրաստ է Երևանի հետ ուղիղ բանակցությունների, այդ թվում` սահմանին հանդիպման. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկկողմ հիմունքներով ուղիղ բանակցությունների՝ խաղաղության պայմանագրի շուտափույթ ավարտի համար: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Խաղաղ բանակցություններում այս լճացումը չի նպաստում տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը։ Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է համատեղ որոշեն իրենց հետագա հարաբերությունները»։
Ինչպես ասվում է հաղորդագրությունում, Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին հրավիրել է խորհրդակցություն պետական սահմանին, որտեղ քննարկվելու է խաղաղ գործընթացը։
Իրանը մարտավարական զորավարժություններ է սկսել
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերը մարտավարական զորավարժություններ են սկսել հարավարևելյան Քերման քաղաքում։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Զորավարժությունները մեկնարկել են Իրանի զինված ուժերի շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի և Իրանի բանակի հրամանատար գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի ներկայությամբ։
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը բացման խոսքում ընդգծել է, որ դիմադրության ճակատը կոչնչացնի սիոնիստներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում