Հայաստան այցը պատմական է․ Իրաքի նախագահ
Նմանատիպ
Իրաքը ցանկանում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում՝ օգտվելով մեր երկրի փորձից ու ձեռքբերումներից գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գործընթացների ավտոմատացման ոլորտներում։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը։
«Հայաստանի և Իրաքի միջև կան շատ ամուր կապեր՝ աշխարհագրական, մշակութային, հասարակական։ Եվ մենք հպարտանում ենք Իրաքի հայկական համայնքով, նրանց և իրաքցիների համակեցությունը դեռ վաղեմի ժամանակներից է։ Բազմաթիվ ոլորտներում, ինչպիսին են բժշկությունը, կրթությունը և այլն, իրաքցիներնօգտվում են հայազգի ներկայայացուցիչների փորձից»,- նշեց Իրաքի նախագահը։
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ հույս հայտնելով, որ իրենք էլ կկարողանան պատշաճ ընդունելություն կազմակերպել, երբ հայկական պատվիրակությունն Իրաքում լինի։ Նա նշեց, որ ուրախ է պատմական այս այցի համար, քանի որ ինքն Իրաքի առաջին նախագահն է, որ Հայաստան է գալիս։