ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցելուց հրաժարումը չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին. Զախարովա
Նմանատիպ
Հայկական կողմի հրաժարումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցառումներին մասնակցելուց չի համապատասխանում հանրապետության ժողովրդի շահերին։ Նոյեմբերի 22-ին ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այդ որոշումը, իհարկե, ափսոսանք է առաջացնում: Մենք չենք կարծում, որ դա համապատասխանում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին և նպաստելու է անվտանգության, կայունության ամրապնդմանը մեզ համար բարեկամ այդ երկրում: Միևնույն ժամանակ, ինչպես հասկանում ենք, հայ գործընկերները մտադիր չեն արգելափակել կազմակերպության կանոնադրային մարմինների աշխատանքները, չեն խոչընդոտելու արդեն համաձայնեցված փաստաթղթերի ընդունումը:
«Ըստ էության, դա Երևանի համար դուռը բաց է պահում և նրան հնարավորություն տալիս հետագայում միանալ աշխատանքին: Լիահույս ենք, որ հայ դաշնակիցները կօգտվեն այդ հնարավորությունից: Համոզված ենք, որ ՀԱՊԿ-ը ներկայիս իրավիճակում կոչված է կարևոր դեր խաղալու տարածաշրջանային կայունության գործում»,- եզրափակել է Զախարովան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում