Թեհրանը կներկայացնի նոր «Արման» հակահրթիռային համալիրը
23/11/2023 11:20
Նմանատիպ
Թեհրանը հաջորդ շաբաթ կներկայացնի մինչև 150 կմ հեռահարությամբ նոր «Արման» հակահրթիռային համալիրը։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին։
«Դա հրթիռ է, որը մեծ հնարավորություններ ունի, զինված է օպերատիվ համակարգով, որը մի քանի համակարգերի համադրություն է»,- ասել գեներալը։
Նա հավելել է, որ այս հակահրթիռային համալիրը կարող է թիրախը խոցել մինչև 150 կմ հեռավորությունը և բարձր օպերատիվ արագություն ունի, ուստի հաստատ կարևոր դեր կխաղա երկրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում