ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին

ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին

Քաղաքական հարցերի քննարկման ժամանակ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը Նախարարների կոմիտեին ներկայացրել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լեռնային Ղարաբաղի հայերին վերաբերող նոյեմբերի 17-ի որոշման մանրամասները և Ադրբեջանի իրավական պարտավորությունները։ Այս մասին հայտնում են Հայաստանը Եվրոպայի խորհրդում ֆեյսբուքյան էջը:

Հայաստանի դեսպանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 21-ին Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի հայկական կողմի թվով 6-րդ խմբագրությունը։ Դեսպանը ներկայացրել է հարաբերությունների կարգավորման ուղենշային սկզբունքները։

Նա տեղեկացրել է, որ նոյեմբերի 21-ին Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի հայկական կողմի թվով 6-րդ խմբագրությունը։ Դեսպանը ներկայացրել է հարաբերությունների կարգավորման ուղենշային սկզբունքները։

Անդրադարձել է Հայաստանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողների նոյեմբերի 6-8-ը Հայաստան իրականացրած այցին, որի արդյունքում ԵԽԽՎ համազեկուցողները նշել են, որ Հայաստանի իշխանության և բնակչության համերաշխության շնորհիվ Ադրբեջանի ռազմական հարձակումից և դրան նախորդած ինը ամսվա մեկուսացումից հետո Լեռնային Ղարաբաղի հայերը Հայաստանում գտել են արժանապատիվ կացարան և ստացել հրատապ օգնություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում