Աբդոլլահիանը կոչ է արել միջազգային հանրությանը զրկել Իսրայելին միջուկային զենքից
23/11/2023 14:00
Նմանատիպ
Միջազգային հանրությունը պետք է Իսրայելին զրկի միջուկային զենքից։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Լիբանան կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի դեմ վեց շաբաթ շարունակ Իսրայելի կատարած հանցագործություններից հետո միջազգային հանրության պարտքն է զրկել այդ կազմակերպությանը միջուկային զենքից», – հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով Աբդոլլահիանի խոսքերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում