Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի հետ
Նմանատիպ
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է շիաների «Հեզբոլլահ» կուսակցության գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլայի հետ։ Այս մասին հաղորդում է լիբանանյան Al Manar պարբերականը։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի վերջին իրադարձությունները և այն ջանքերը, որոնք կողմերը գործադրում են Գազայի հատվածի նկատմամբ իսրայելական հարվածները կասեցնելու համար։
Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Լիբանան է ժամանել նոյեմբերի 22-ին։ Դրանից մի քանի ժամ առաջ Բեյրութ է ժամանել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պատվիրակությունը, որի անդամներին ընդունել է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը։
Աբդոլլահիանն իր այցի ընթացքում նաև հանդիպել է ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ» խմբավորման ներկայացուցիչների հետ։ Ըստ Fars գործակալության՝ պատվիրակությունների անդամները շնորհակալություն են հայտնել Իսլամական Հանրապետությանը Պաղեստինի ժողովրդին ցուցաբերած աջակցության համար և Իրանի արտգործնախարարի այցը Լիբանան անվանել են «հստակ ազդանշան ամբողջ աշխարհին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում