Երևանը կդիտարկի ՀԱՊԿ-ի ընդունած փաստաթղթերին միանալու հարցը

Երևանը կդիտարկի ՀԱՊԿ-ի ընդունած փաստաթղթերին միանալու հարցը

Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Կդիտարկենք ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ ԱԳ նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքներով ընդունված փաստաթղթերը և, հաշվի առնելով ՀԱՊԿ շրջանակներում առկա ընթացակարգերը, դրանց ՀՀ կողմից միանալու հարցը»,- նշել է Բադալյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Մինսկի այսօրվա գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և կփոխանցի ստորագրված փաստաթղթերը` դրանց միանալու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում