Գազայի հատվածում իսրայելա-պաղեստինյան hրադադարն ուժի մեջ է մտել
24/11/2023 10:00
Նմանատիպ
Իսրայելական բանակի և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև չորսօրյա հրադադարն ուժի մեջ է մտել։ Հրադադարն ուժի մեջ է մտել ուրբաթ՝ նոյեմբերի 24-ին, տեղական ժամանակով 07։00-ից (երևանյան ժամանակով՝ 09։00)։ Այս մասին հայտնում է Ռիա Նովստին։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը համաձայնագիր են կնքել Գազայի հատվածում 4-օրյա հրադադարի մասին, որպեսզի 50 իսրայելցի պատանդներին փոխանակեն իսրայելական բանտերում գտնվող 150 պաղեստինցի կանանց ու երեխաների հետ։ Միջնորդի դերում Կարմիր խաչն է։
Հավելենք նաև, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն այս պայմանավորվածությունը կարճ դադար է անվանել, որից հետո, ըստ նրա, ռազմական գործողություններն ինտենսիվ կշարունակվեն առնվազն երկու ամիս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում