Արցախի նախագահը ՀՀ Ազգային ժողովում է
24/11/2023 11:52
Նմանատիպ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին ՀՀ Ազգային ժողովում է։ Նա մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։
Նիստը դռնփակ է։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ ասել էր, որ հանձնաժողովը դեռ մեկ ամիս ունի մինչև լիազորությունների ավարտը, և իրենք մտադիր են Սամվել Շահրամանյանին հրավիրել, որ գա և պատասխանի իրենց հարցերին։ Նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Շահրամանյանն ընդունել է Քոչարյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու և ցուցմունք տալու առաջարկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում