ՀՀ-ում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը

ՀՀ-ում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը

Հայաստան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության նախագահ Բրունո Կալը։ Նիկոլ Փաշինյանն արդեն ընդունել է նրան։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև ոլորտային համագործակցությանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ, անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում