ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ արել վերահսկողության տակ վերցնել կլիմայական ճգնաժամը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ արել վերահսկողության տակ վերցնել կլիմայական ճգնաժամը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այցելել է Անտարկտիդա և սառցադաշտերի ֆոնին կանգնած՝ աշխարհին կոչ է արել վերահսկել կլիմայի փոփոխությունը և թույլ չտալ սառույցի ռեկորդային հալումը:

«Ես եկել եմ Անտարկտիդա ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 28-րդ խորհրդաժողովից (COP28) առաջ: Այստեղ սառույցը հալչում է ռեկորդային արագությամբ, և դրա  հետևանքով ծովի մակարդակը բարձրանում է, իսկ կյանքը և գոյության միջոցները հայտնվում են սպառնալիքի տակ ամբողջ աշխարհի ծովեզերքի գոտիներում: Եկեք վերահսկողության տակ վերցնենք կլիմայական ճգնաժամը։ Եկեք պաշտպանենք Անտարկտիդան, որպեսզի պաշտպանենք մեզ», – գրել է ՄԱԿ-ի ղեկավարը X-ի իր միկրոբլոգում։

Հոկտեմբերի վերջին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եղել է Էվերեստ լեռան ստորոտում, որտեղ տեսել է «կլիմայական ճգնաժամի սարսափելի հետևանքները» և կոչ արել պայքարել ջերմաստիճանի բարձրացման դեմ:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 28-րդ խորհրդաժողովը կանցկացվի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 12-ը Դուբայում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում