44-օրյայի քննիչ հանձնաժողով էր կանչվել Սամվել Շահրամանյանը

44-օրյայի քննիչ հանձնաժողով էր կանչվել Սամվել Շահրամանյանը

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ հանձնաժողովի նիստում տեղի ունեցած քննարկումների ժամանակ բացահայտել է մի շարք իրողություններ։ Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Քոչարյանը։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, որն ընթացել է փակ ձևաչափով։

«Ինձ համար բացահայտվել են իրողություններ, որոնք մեկ այլ հարթակում որևէ մեկն իրավասու չէր ստանալու։ Ես հիմա հասկացա, թե Արծվիկ Մինասյանը ինչու չէր ցանկանում, որ Արցախի նախագահի քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելը դառնա իրողություն»,- ասել է Քոչարյանը։

Նա պարզաբանել է, որ խոսքը հետպատերազմյան իրադարձությունների մասին է, քանի որ 44-օրյա պատերազմը միայն դրանով չի ավարտվում, պատերազմից հետո տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք անմիջականորեն կապված են 44–օրյա պատերազմի օրերի և Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման ժամանակահատվածի հետ։

Նրա խոսքով, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն այժմ օժտված է սահմանադրական լիազորություններով։ Քոչարյանը կարծում է, որ սա ճիշտ որոշում է, որը թույլ է տալիս նման հարթակն օգտագործել որոշակի քաղաքական իրողություններ արձանագրելու համար, որոնք տեսանելի չէին լինի առանց հանձնաժողովի գոյության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում