ԵՄ դեսպանի հետ քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Նմանատիպ
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները քննարկել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում հարատև կայունության հաստատման տեսլականին, դրա իրականացմանը միտված, այդ թվում՝ ԵՄ ներգրավվածությամբ և աջակցությամբ տարածաշրջանային ծրագրերին»,– ասված է հաղորդագրությունում:
Երկուստեք արժևորվել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը, ընդգծվել է հետագա ակնկալվող դինամիկան:
Միրզոյանն ընդգծել է, որ ԵՄ–ի հետ ՀՀ գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և դրա հետագա հարստացումը միտված է ՀՀ քաղաքացիների, հասարակության համար էական, շոշափելի արդյունքների ապահովմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում