Իրանը նախատեսում է միջազգային օդանավակայանում զարգացնել ազատ տնտեսական գոտին

Իրանը նախատեսում է միջազգային օդանավակայանում զարգացնել ազատ տնտեսական գոտին

Իրանը նախատեսում է Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանում զարգացնել ազատ տնտեսական գոտին։ Այս մասին օդանավակայանի երկրորդ փուլի շինարարության մեկնարկի արարողության ժամանակ հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։

Նրա խոսքով` օդանավակայանի շինարարության ծրագրով նախատեսված է տարեկան 35 մլն ուղևոր տեղափոխել։ Բացի այդ, նախատեսվում է բարելավել օդանավակայանի առաջին տերմինալը՝ 10 միլիոն ուղևոր տեղավորելու համար (օդանավակայանը ներկայում սպասարկում է 6 միլիոն ուղևորի):

Այսպիսով, Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի համալիրը կկարողանա ուղևորահոսքը հասցնել 50 միլիոն մարդու։

Ավելի վաղ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտարարել էր, որ այս խոշոր նախագիծը մեծ քայլ է Իրանի մայրաքաղաքը Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ավիացիոն հանգույց դարձնելու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում