Մերձավոր Արևելքում խաղաղության համար պարտադիր է հակամարտության երկպետական լուծումը
Նմանատիպ
Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության համար պարտադիր պայման է պաղեստինա-իսրայելական հակամարտության երկպետական լուծումը, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ոչ ոք երկիշխանական որոշման ավելի ուժեղ պաշտպան չէ, քան նախագահ Ջո Բայդենը, դա պարտադիր պայման է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար», – ասել է նա CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Սալիվանը նշել է, որ Բայդենի կարծիքով՝ իսրայելցիները և պաղեստինցիները պետք է «հավասար ազատություններ» ունենան, և Սպիտակ տան ղեկավարը մտադիր է «ինտենսիվ աշխատել այդ ուղղությամբ արդեն հիմա, ոչ թե հակամարտությունից հետո»:
«Մենք կարծում ենք, որ սա միանգամայն հարմար պահ է, որ տարածաշրջանում բոլորի՝ Իսրայելի կառավարության, պաղեստինցիների, արաբական երկրների, եվրոպական գործընկերների և այլոց հետ աշխատենք՝ դեպի երկպետական լուծում»,- ընդգծել է պաշտոնյան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում