ՀԱՊԿ-ը ՀՀ-ի հետ համաձայնագիր է կնքել միասնական ՀՕՊ համակարգի մասին

ՀԱՊԿ-ը ՀՀ-ի հետ համաձայնագիր է կնքել միասնական ՀՕՊ համակարգի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգը փաստացի ստեղծվել է և յուրաքանչյուր պետության հետ կան համապատասխան երկկողմ համաձայնագրեր ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Փաստացի միասնական հակաօդային պաշտպանության համակարգը ստեղծվել է երկկողմ մակարդակով, մենք ունենք համաձայնագիր յուրաքանչյուր պետության հետ։ Դա վերաբերում է Հայաստանին, Ղազախստանին, Ղրղզստանին, Տաջիկստանին և Բելառուսին»։

«Բնականաբար, այն հագեցված է, աշխատում է, պարբերաբար վարժանքներ ենք անցկացնում և պահում մարտական վիճակում։ ՀՕՊ միասնական համակարգ կա ԱՊՀ-ում։ Իսկ ՀԱՊԿ-ը փաստացի է դա արել։ Եթե փաստաթղթեր են պահանջվում, կարծում ենք առաջիկայում դրանք կձևակերպենք: Բայց մենք երկկողմանի համաձայնագիր ունենք ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի հետ։ Եվ այս երկկողմ պայմանագրով ստեղծվել է համակարգը»,- ասել է Շոյգուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում