Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Նմանատիպ
Բաքվում եռակողմ հանդիպում է ընթանում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի միջև։
Եռակողմ հանդիպումից առաջ երկկողմ ձևաչափով բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի և Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև։
Եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության, պաշտպանական համագործակցության ոլորտները և ապագայի ծրագրերը։
Հավելենք նաև, որ Բաքվում երկկողմ հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի միջև։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպմանը քննարկվել են երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում համատեղ վարժանքների ինտենսիվության բարձրացման շուրջ։
Հանդիպման ավարտին Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2024 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում