ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջել է դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին
28/11/2023 11:20
Նմանատիպ
ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջել է դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին՝ Ղարաբաղն «ազատագրելու համար»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը։
Նա նշել է, որ Վաշինգտոնը վերոնշյալ ժամանակահատվածում առաջ է քաշել այս պահանջը՝ որպես Թուրքիա F-16-ներ ուղարկելու պայման։
Չելիքի խոսքով՝ Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող քննարկումները հանգեցնեն խաղաղության համաձայնագրի։
«Եթե Հայաստանը հրաժարվի ապակառուցողական քայլերից, «3+3» համագործակցության ձևաչափը մեծ ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,- ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում