Ուկրաինական հակամարտությունը չպետք է վերածվի ՌԴ-ՆԱՏՕ լայնամասշտաբ պատերազմի. Ստոլտենբերգ
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի գլխավոր խնդիրներից մեկը Ուկրաինայում հակամարտության սրումը կանխելն է, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի արտգործնախարարների հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«ՆԱՏՕ-ն երկու հիմնական խնդիր ունի Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետ կապված. մեկը Ուկրաինային աջակցություն ցուցաբերելն է, և մենք դա անում ենք պատերազմի սկզբից, ՆԱՏՕ-ի շատ երկրներ օգնություն են ցուցաբերել Ուկրաինային դեռևս լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց առաջ։ Մյուս հիմնական խնդիրն է՝ թույլ չտալ, որ հակամարտությունը վերածվի լայնամասշտաբ պատերազմի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, քանի որ դա կբերի էլ ավելի մեծ տառապանքների, մահվան և ավերածությունների»,- ասել է նա՝ պատասխանելով ուկրաինացի լրագրողի հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պատրաստվում է երրորդ համաշխարհային պատերազմին։
Ստոլտենբերգը նաև հիշեցրել է դաշինքի բոլոր երկրների դիրքորոշումն այն մասին, որ «Ուկրաինայի լիարժեք անդամակցությունը ՆԱՏՕ-ին ռազմական գործողությունների պայմաններում անհնար է»։
«Բայց, իհարկե, մենք կարող ենք մտածել, թե ինչպես կարելի է Ուկրաինան էլ ավելի մոտեցնել ՆԱՏՕ-ին»,- հավելել է Ստոլտենբերգը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում