Արևմուտքին Ռուսաստանի պես մեծ պետություն պետք չէ. Պուտին
28/11/2023 21:38
Նմանատիպ
Արևմուտքին Ռուսաստանի պես մեծ ու բազմազգ պետություն պետք չէ։ Այս մասին Համաշխարհային ռուսական հավաքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Նրանք ուզում են մասնատել և թալանել Ռուսաստանը, բայց ուժով չեն կարողանում, ուրեմն պետք է քաոս սերմանել: Մենք ոչ մեկին թույլ չենք տա մասնատել Ռուսաստանը, այն միակն է», – ասել է Պուտինը:
Նա կոչ է արել հիշել 1917 թվականի հեղափոխության, դրան հաջորդած քաղաքացիական պատերազմի և ԽՍՀՄ փլուզման դասերը: «Ժողովուրդը դեռևս վճարում է անջատողականներին զիջելու և կենտրոնական իշխանության թուլության գինը»,- ասել է ՌԴ նախագահը։
Նա ընդգծել է, որ միասնական, ուժեղ և ինքնիշխան Ռուսաստանը պատրաստ է երաշխավորել Ռուսաստանի և երկրի տարածքում ապրող այլ ժողովուրդների ինքնիշխան զարգացումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում