Փաշինյանին սպասում են ԱՊՀ և ԵԱՏՄ խորհրդի նիստերին
29/11/2023 13:55
Նմանատիպ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցը դեռևս ներառված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Փաշինյանին սպասում են դեկտեմբերի վերջին Ռուսաստանում կայանալիք ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին, սա հիանալի հնարավորություն կլինի խոսելու համար», – ասել է Պեսկովը:
Ինչպես նաև, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նույնպես անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՊՀ և ԵԱՏՄ խորհրդի նիստերի կապակցությամբ Սանկտ-Պետերբուրգ սպասվելիք այցին։
Պատասխանելով լրատվամիջոցների հարցին՝ Զախարովան, մասնավորապես, ասել է. «Այստեղ պետք է ելնել ոչ թե հույսերից, այլ՝ կոնկրետ քայլերից»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում