Անկարայում քննարկվել է ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը
Նմանատիպ
Անկարայում քննարկվել է ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Back in Brussels after a good visit to Ankara yesterday. Issues of common interest between the EU and Türkiye regarding the South Caucasus region were discussed, in particular the peace process between Armenia and Azerbaijan. pic.twitter.com/pE8a1IqJdV
— Toivo Klaar (@ToivoKlaar) November 29, 2023
«Երեկ Անկարա կատարած հաջող այցից հետո վերադարձել եմ Բրյուսել։ Քննարկվել են ԵՄ–ի և Թուրքիայի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,– գրել է նա։
Կլաարը նշել է, որ հիմնականում քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանին վերաբերող հարցեր, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:
Հիշեցնենք` նոյեմբերի 20–ին Կլաարը հայտարարել էր, որ Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհ ու երկաթգիծ պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում