Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումը
30/11/2023 12:44
Նմանատիպ
Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Ինչպես երեկ հաստատել էին փոխվարչապետի գրասենյակից՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի ղեկավարած հանձնաժողովների հանդիպումը Իջևանի և Ղազախի հատվածում է։
Նշենք, որ ՀՀ կողմից հանդիպմանը մասնակցում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը, իսկ Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում