Միրզոյանն ու Քեմերոնը խոսել են Հարավային Կովկասում զարգացումների մասին

Միրզոյանն ու Քեմերոնը խոսել են Հարավային Կովկասում զարգացումների մասին

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Սկոպյեում, ԵԱՀԿ Նախարարական խորհրդի 30-րդ հանդիպման կուլուարներում շփվել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հետ։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում․

«ԵԱՀԿ Նախարարական խորհրդի 30-րդ հանդիպման կուլուարներում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հետ մտքեր փոխանակեցինք մեր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։ Քննարկել են վերջերս մեկնարկած ռազմավարական երկխոսությունը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին, Հարավային Կովկասում զարգացումներին»,- գրել է Միրզոյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում