ԵՄ-ն ՀՀ-ին 11 մլն եվրո կհատկացնի բարեփոխումների համար
Նմանատիպ
Եվրամիությունը Հայաստանին 11 մլն եվրո կհատկացնի արդարադատության ոլորտում բարեփոխումների համար։ Նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։
Հայաստանի և Եվրահանձնաժողովի միջև կնքված համաձայնագիրը նախատեսում է ֆինանսական աջակցություն ԵՄ-ից՝ 9 մլն եվրոյի չափով։ Եվս 2 միլիոն եվրո կտրամադրվի ծրագրի լրացուցիչ աջակցության համար։
Ծրագրի միտված է արդարադատության ոլորտի կառավարման մեխանիզմների (բարեվարքության ստուգում բոլորի համար, հաշվետվողականության մեխանիզմներ, անկախություն) համապատասխանեցմանը ոլորտի համար նախատեսված եվրոպական չափանիշներին, ներառյալ` դատական, դատախազության և քննչական մարմինների մասով, քրեական արդարադատության համակարգի համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին, այդ թվում՝ գենդերային հարցերի մասով, հակակոռուպցիոն ինստիտուտների համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին։
Նախատեսվում է նաև անկախ և անաչառ արբիտրաժային կենտրոնի ստեղծում: Ծրագրի իրականացման ժամկետն է 4 տարի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում