ՀՀ-ն ինքնիշխան երկիր է, զարգացնում է հարաբերությունները, ում հետ հարմար է համարում․ Պեսկով
30/11/2023 13:20
Նմանատիպ
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
ՀՀ-ի և Մեծ Բրիտանիայի 2023-2024 թվականների պաշտպանական համագործակցության ծրագիր ստորագրելու վերաբերյալ, Պեսկովն ասել է հետևյալը.
«Հայաստանը ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ դա նպատակահարմար է գտնում, մենք մեր հարաբերություններն ունենք Հայաստանի հետ, և, իհարկե, Հայաստանը բարեկամ երկիր է, մեր դաշնակիցն է, մենք շարունակելու ենք զարգացնել մեր դաշնակցային հարաբերություններ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում